Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է

Նավթի էտալոնային տեսակների գները հուլիսի 27-ին միջազգային բորսաներում կրկին նվազել են։ Այդ մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները, որոնք ներկայացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելի գինը նվազել է 0,09 տոկոսով եւ կազմել 43,3 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը  նվազել է 0,07 տոկոսով եւ կազմել 41,26 դոլար։