Կատարի ափերի մոտ՝ Պարսից ծոցում, նավթի լցանավ է վնասվել դրա վրա արկի ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):
Լցանավը գրոհի է ենթարկվել Կատարի մայրաքաղաք Դոհայից 17 ծովային մղոն հեռավորության վրա։
Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, նավթի արտահոսք չի գրանցվել։
Մարտի 31-ին նաև գրոհի է ենթարկվել քուվեյթական լցանավը, որը գտնվում էր Դուբայից 31 ծովային մղոն հեռավորության վրա՝ ԱՄԷ-ի մերձակայքում։ Նավի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ էր բռնկվել, որն անձնակազմին հաջողվել է մարել։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր UKMTO-ն ստացել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գտնվող նավերի հետ կապված միջադեպերի մասին 26 հաղորդագրություն։



