
Երեքշաբթի օրը նավթի գները շարունակում են նվազել՝ ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման ավելացման և պահանջարկի թուլացման ազդակների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի համար կազմել է 68,65 դոլար, ինչը 0,11 դոլարով (0,16%) ցածր է, քան նախորդ առևտրային օրվա փակման ժամանակ։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերի գինը նվազել էր 0,91 դոլարով (1,3%)՝ մեկ բարելի համար հասնելով 68,76 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.13 դոլարով (0.20%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.16 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ավարտին այս պայմանագրերի արժեքը նվազել է 1.04 դոլարով (1.5%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.29 դոլարի։