Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր բարձրանում են, ներդրողները գնահատում են այդ հումքի առաջարկի հետ կապված ռիսկերը՝ Ռուսաստանի նավթի հանդեպ ԵՄ պատժամիջոցների համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,49 տոկոսով՝ մեկ բարելը 90,47 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,97 տոկոսով՝ 82,84 դոլար։
Նավթի շուկայում չորեքշաբթի նկատվում է դրական գնային դինամիկա, քանի որ կան հետագա մատակարարումների հետ կապված մտավախություններ։