Նավրոցկին հայտարարել է Լեհաստանում միջուկային...

Լեհաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում՝ ըստ դաշինքի Nuclear Sharing ծրագրի, ֆրանսիական LCI հեռուստաալիքին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին:

«Լեհաստանը պետք է ունենա իր սեփական միջուկային ներուժը»,- ասել է նա։ Նախագահը հրաժարվել է կանխատեսել երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակը, սակայն ընդգծել է, որ այն «միջուկային զենքի համատեղ օգտագործման իրավունք ունի»: Նրա խոսքով՝ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին մասնակցությանը, որի շրջանակում միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրներն այն տրամադրում են դաշինքի մյուս անդամներին:

Այդ ծրագրով ԱՄՆ-ի միջուկային զենքը տեղակայված է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում: Բացի Միացյալ Նահանգներից, իրենց սեփական միջուկային զենքն ունեն նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: