Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արարատյան թեմի առաջնորդ Նավարսարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ Դատախազության հայցադիմումի գործով դատական նիստը։ Գրում է «Փաստինֆո»-ն:
Հայցադիմումով Դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել հողամասի կառուցապատման իրավունքը, թե կոնկրետ ինչ կառուցապատման մասին է խոսքը՝ պարզ չէ։ «Դատալեքս» համակարգում այս պահին տեղեկությունը սահմանափակ է, թեև դեռ օրեր առաջ նման սահմանափակումներ չեն եղել։
Նախորդ նիստում պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցային վաղեմություն կիրառելու և գործը կարճլու մասին, սակայն միջնորդությունն այսօր փաստացի չքննվեց, քանի որ պատասխանող կողմի նոր ներկայացուցիչ է ներգրավվել։ Հայցվոր կողմը միայն դիրքորոշում ներկայացրեց՝ պնդելով, որ գործով հայցային վաղեմություն կիրառելի չէ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին։
Նավասարդ Կճոյանն այն 10 եպիսկոպոսներից է, որ միացել են Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՍԵ դեմ արշավում։



