Գերմանական BILD պարբերականը հաղորդում է, որ Մոսկվայի, Բեռլինի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություն է եղել գերիների փոխանակման շուրջ։ Հատկանշական է, որ, ըստ պարբերականի, Պուտինը ցանկացել է ետ վերադարձնել Վադիմ Կրասիկովին՝ փոխարենն ազատ արձակելով Ալեքսեյ Նավալնուն։
Կրասիկովը մեղադրվում էր 2019թ. Գերմանիայում ռուսական ռեժիմի հակառակորդներից մեկի՝ Վրաստանում ծնված չեչեն Զելիմխան Խանգոշվիլու սպանության մեջ։
Պարբերականը նշում է նաև, որ Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը հրապարակային ակնարկել էր այս որոշման մասին։