Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը։
Հուղարկավորությունից առաջ Մարինոյի «Ամոքիր իմ վշտերը» Աստվածածնի Սրբապատկեր եկեղեցում տեղի է ունեցել հուղարկավորության արարողություն։ Այնտեղ կայացել է Նավալնիի վերջին հրաժեշտի արարողությունը, հայտնում է Интерфакс-ը։
Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։