ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը զորքեր եւ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ստոլտենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ կարեւորը ստեղծված իրադրության «քաղաքական, դիվանագիտական լուծումը» գտնելն Է: «(Ստոլտենբերգը) կրկնել Է, որ դաշինքը զորքեր եւ ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ:
Նա նաեւ նշել Է, որ Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտու սահմանումը «մեծ հավանականությամբ… կհանգեցնի պատերազմի Էսկալացման՝ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ լայնամասշտաբ պատերազմի»: Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: