ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան խաղաղութ...

Անցած տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի 2025 թվականի զեկույցում։

«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակում է զգացվել տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն ողջունել է 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասատման ուղղությամբ նշանակալի առաջընթացը, ինչպես նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի կայուն աջակցությունը խաղաղության գործընթացին: ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»,- ասվում է զեկույցում։