ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը պատրաստ վ...

ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը The Daily Telegraph բրիտանական թերթի հարցազրույցում։

«Ես չեմ ներկայացնի օպերատիվ մանրամասներն այն մասին, թե որքան միջուկային մարտագլխիկ պետք է լինի աշխատանքային վիճակում եւ ինչպես դրանք պահել, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի վերաբերյալ։ Դա հենց այն է, ինչը մենք անում ենք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հասանելիությունն այս հարցում «օգնում է ուղիղ ազդանշան ուղարկել» այն մասին, որ ՆԱՏՕ-ն «միջուկային դաշինք» է։

«ՆԱՏՕ նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է Սթոլտենբերգը։

Նա հայտնել է, որ նրան հատկապես անհանգստացնում է Չինաստանը, որը զգալի միջոցներ է ներդնում զենքի ժամանակակից տեսակների ստեղծման մեջ եւ պատրաստվում է ավելացնել իր միջուկային մարտագլխիկների քանակը՝ 2030թ. հասցնելով հազարի։ «Դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել մինչ այդ չտեսնված իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդների, հանձին Չինաստանի եւ Ռուսաստաննի։ Դա կհանգեցնի հետեւանքների»,- կարծում է գլխավոր քարտուղարը։