ՆԱՏՕ-ի երկրներից մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա ռուսական հարձակման հավանականությունը մնում է ցածր։ PAP-ին տված հարցազրույցում նման գնահատական է տվել դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։
«Ներկայումս ՆԱՏՕ-ի դաշնակիցներից որևէ մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա ռազմական հարձակման հավանականությունը ցածր է»,- ասել է բարձրաստիճան զինվորականը։
Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն իր արևելյան թեւում տեղակայել է «մարտական պատրաստ ուժեր»:
Ընդհանուր առմամբ, դաշինքի երկրների 500 հազար զինվորականներ գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում, նշել է Բաուերը։
2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանը անվանեցին «անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիքը» և հաստատեցին Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին պաշտպանական ծրագիրը Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության դեպքում:



