ՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Անհրաժեշտ Է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել Է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»:
Նա նշել Է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն Է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար Էլ ավելի կարեւոր Է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով:
Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել Է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն Է, որ մարտահրավեր Է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»: