ՆԱՏՕ-ն խելագարվել է. Մեդվեդև

Սկզբում ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ են սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո դաշինքի դեգեներատները՝ ՆԱՏՕ-ից, Թրամփի որդյակ Մարկ Ռյուտտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։

Իսկ ինչո՞ւ չառաջադրել նաև Սպիտակ տան ղեկավարին Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ նոր պատերազմ սկսելու համար։ Չէ՞ որ, ինչպես ճիշտ նշել է Ջորջ Օրուելը՝ «պատերազմը խաղաղություն է»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։