ՆԱՏՕ-ն Իրաքից դուրս է բերել ուսումնական առաքե...

ՆԱՏՕ-ն Իրաքից ժամանակավորապես դուրս է բերել իրաքյան բանակի համար նախատեսված ուսումնական առաքելությունը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների սրման պատճառով: Դրա մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով իրաքյան աղբյուրին:

«Սա ուժերի ժամանակավոր դուրսհանում է: Նրանք մտահոգված են ստեղծված իրավիճակով»,- ասել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունն «ամբողջությամբ» դուրս է բերվել:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի խոսնակը գործակալությանը հայտնել է, որ դաշինքը վերախմբավորել է Իրաքում իր առաքելությունը:

Այս առաքելությունը բնույթով մարտական ​​չէ և ուղղված է Իրաքի զինված ուժերի համար սպաների և մասնագետների պատրաստմանը: