ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը...

Ուկրաինան և Վրաստանը պետք է դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքը, այդ մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք հավատում ենք մեր «Բաց դռների» քաղաքականությանը, որն ամրագրված է մեր հիմնադիր պայմանագրում: Մենք շատ հավատարիմ ենք 2008 թվականին ընդունված որոշմանը, որտեղ հստակ հաստատված է այն դրույթը, որի համաձայն՝ և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինչ-որ պահի կդառնան դաշինքի անդամ»,- ասել է Կոլոմինան։

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Եվրամիությունը հետևում է իր պահանջների կատարմանը, հետևաբար միասին աշխատում ենք, որպեսզի տեսնենք Վրաստանի և Ուկրաինայի կողմից եվրաատլանտյան ճանապարհին իրականացվող քայլերը։