ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային...

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին երաշխիքներ չի տալիս Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին դրանց անդամակցության դեպքում: Հունիսի 7-ին Շվեյցարիայի Էր տե Էս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Քամիյ Գրանը, տեղեկացնում Է Тасс-ը:

«Յուրաքանչյուր երկիր միջուկային ոլորտում ազատություն ունի ընդունելու կամ չընդունելու զենքը: Խոսքն այն մասին չԷ, որ սահմանվեն սահմանափակումներ»,- ասել Է նա՝ պատասխանելով հեռուստածրագիրը վարողի այն հարցին, թե Ռուսաստանին կտրվեն արդյոք երաշխիքներ՝ հաշվի առնելով հեռանկարում Ֆինլանդիայում եւ Շվեդիայում միջուկային զենքի հնարավոր տեղակայումը: Գրանի խոսքով՝ միջուկային զենքի հարցը ՆԱՏՕ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր լուծում Է «սուվերեն կերպով»:

Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն սպասում Է արդյոք Ռուսաստանի կողմից «ռազմական գործողություն» կամ «ուժի ցուցադրում» ի պատասխան դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվադիայի անդամակցության, Գրանը պատասխանել Է. «Ռուսաստանցիներն իրենք են հայտարարել, որ դա անհրաժեշտ չԷ, եւ ես կարծում եմ, որ դա արդարացված կլինի»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ըստ որում պնդել Է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից խոսքը վերաբերում Է «խաղաղ պետությունների պաշտպանական դիրքորոշմանը, որոնք առճակատման չեն ձգտում Ռուսաստանի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: