ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջու...

ՆԱՏՕ-ն չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի նիստին մասնակցելու համար։

«Ո՛չ, ո՛չ, մենք այնտեղ չենք։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ», - ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք աշխարհն ավելի մոտ էր միջուկային պատերազմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո։

«Սա Իսրայելի կողմից միակողմանի գործողություն է։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն լարվածության թուլացմանը, և ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են», - ասաց Ռուտտեն։

Նա ընդունեց, որ իրավիճակը «արագ զարգանում է, և դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հաջորդ 24-48 ժամվա ընթացքում»։