Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և արժեքավոր գործընկերն է. Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն տարիների ընթացքում աշխատել է Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, և մենք այժմ ուղիներ ենք փնտրում մեր գործընկերությունն ավելի ընդլայնելու համար:
Մենք այժմ գտնվում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նոր շրջանակային համաձայնագրի համաձայնեցման գործընթացում, որը կապված կլինի այն բանի հետ, թե ինչպես Ադրբեջանի զինված ուժերը հասցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Մենք կենտրոնանալու ենք, օրինակ ռազմական կրթության վրա: Մենք կուսումնասիրենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, որոնք բոլորն էլ ավելի կմոտեցնեն ադրբեջանական և ՆԱՏՕ-ի ուժերը միմյանց հետ:
Մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լինի կայուն խաղաղ կարգավորում, և ես ողջունում եմ Ալիևի երեկվա հայտարարությունը, որտեղ նա շատ հստակ հայտարարեց, որ մենք այժմ ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Մնացել են որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն, բայց ես իսկապես հուսով եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կօգտվեն այս հնարավորությունից՝ համաձայնության գալու խաղաղության համաձայնագրի շուրջ, պայմաններ ստեղծելու կայուն խաղաղության համար, ինչը կարևոր է միջազգային անվտանգության համար»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։