
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Բոսնիայում «անջատողական հռետորաբանությամբ», հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք անհանգստացած ենք անջատողական և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև… արտաքին միջամտությամբ, ներառյալ Ռուսաստանը»,- լրագրողներին ասել է Սթոլթենբերգը Սարաևոյում՝ Արևմտյան Բալկաններ կատարած շրջագայության իր առաջին կանգառում:
Նա նկատի ուներ բոսնիական սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի հայտարարություններն այն մասին, որ երկրի ինքնավար Սերբական Հանրապետությունը կձգտի անջատվել և միանալ դաշնակից Սերբիայի հետ:
«Սա խաթարում է կայունությունը և խոչընդոտում բարեփոխումներին», - ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ բոլոր քաղաքական առաջնորդները պետք է աշխատեն միասնությունը պահպանելու, ազգային ինստիտուտներ կառուցելու և հաշտեցման հասնելու համար։
«ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Բոսնիայի եվրաատլանտյան ճանապարհին աջակցելուն, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել իր անվտանգության կարգավորումները՝ առանց արտաքին միջամտության», - ասել է Սթոլթենբերգը Բոսնիայի Նախարարների խորհրդի նախագահ Բորիանա Քրիստոյի հետ հանդիպումից հետո: