ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հանուն ժողովուրդների համար խաղաղ ապագայի ապահովման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է բոլորիս համար: Ապահովելու համար խաղաղ ապագա բոլոր ժողովուրդների համար՝ մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք երկուսն էլ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Ստոլտենբերգը: