Վերջին օրերին ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվություն է դիտվում լեհական Ժեշուվ քաղաքի «Յասենկա» օդանավակայանում՝ Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանի մոտ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հիմնվելով Flightradar24 ծառայության տվյալների վրա։
Լեհաստանի Ժեշուվ քաղաքի «Յասենկա» օդանավակայանում գտնվում է արևմտյան ռազմական տեխնիկայի և զենքի՝ Ուկրաինա մատակարարման խոշորագույն կենտրոնը։ Լեհաստանի իշխանությունների տվյալներով՝ ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնության ավելի քան 95%-ն անցնում է այդտեղով։
Այսպես, վերջին երկու օրվա ընթացքում «Յասենկա» են ժամանել Լեհաստանի կառավարական երկու Boeing 737, Ատլանտայից ժամանած Boeing 747 բեռնատար ինքնաթիռ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Beechcraft C12 և չեխական Օստրավայից ժամանած SAAB 340 բեռնատար ինքնաթիռ։



