ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը մոտ երկու ժամ հսկողություն է իրականացրել Ուկրաինայի սահմանի մոտ։ Սա պարզվել է թռիչքի տվյալների վերլուծությունից հետո։
Boeing E-3A Sentry-ն թռիչք է կատարել Թուրքիայի Կոնյա օդանավակայանից։ Ինքնաթիռը թռել է Թուրքիայի Սև ծովի ափով և Բուլղարիայի տարածքի վրայով։ Ռումինիայի օդային տարածքում հայտնվելուց հետո այն սկսել է շրջանաձև մանևրներ կատարել Ուկրաինայի սահմանին մոտ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս տարածքում հետախուզական առաքելությունը տևել է մոտ երկու ժամ։
Այնուհետև, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին, ինքնաթիռը լքել է հսկողության գոտին և վերադարձել Բուլղարիայի օդային տարածք։



