ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնա...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։

«Հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Կուրսկի շրջան նույնպես վկայում է Պուտինի աճող հուսահատության մասին»,- համաշխարհային գործակալությունները մեջբերում են Ռյուտեի հայտարարությունը Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է BBC-ին։

«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը սպառնալիք է ինչպես Հնդկ-Խաղաղօվկիանոսյան, այնպես էլ Եվրատլանտյան տարածաշրջանների համար»,- հավելել է Ռյուտեն։

Այս շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայից մոտ 12 հազար զինվորական արդեն ժամանել է Ռուսաստան և նախատեսվում է ուղարկել Ուկրաինայի ռազմաճակատ։ Կիևի տվյալներով՝ այդ զինվորականների մի մասը կարող է ուղարկվել Կուրսկի շրջան, որտեղ ուկրաինական զինված ուժերը գործողություն են իրականացնում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ի սկզբանե ասել էր, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանում կարող է լինել մոտ 3000 հյուսիսկորեացի զինվոր, իսկ ուրբաթ օրը ավելացրել էր, որ կարող է ավելին լինել: