ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ-ից Ուկրաինայի համար գնել...

Օգոստոսից ՆԱՏՕ-ի երկրներն ԱՄՆ-ից Ուկրաինայի համար գնել են 4 միլիարդ եվրոյի զենք։ 2025 թվականի վերջին այս թիվը կաճի մինչև 5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին այն պետք է հասնի ամսական մոտավորապես 1 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսել ժամանելուն պես՝ դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։

«Դրանք, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համար զինամթերք են», - նշել է Ռյուտեն։