ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի կառավարության տեսլականն ու մոտեցումները: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակման պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչեւ օրս»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:



