
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն Երևանում կլինի իր մենահամերգից 2 օր առաջ։ Այս մասին հայտնում են կազմակերպությունները։
Օրեյրոն կժամանի ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը։ Ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի 05։50-ին։
Օրեյրոյի մենահամերգը տեղի է ունենալու ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Սկսվելու է 19։00-ին։