Նասրալլահը, Իսրայելի սպառնալիքների պատճառով,...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման նախկին առաջնորդ Հասան Նասրալլահը ժամանակավորապես կուղարկավորվի «անհայտ վայրում», հայտնել է շարժմանը մոտ կանգած աղբյուրը:

Նա մանրամասնել է, որ որոշումը պայմանավորված է Իսրայելի սպառնալիքներով, որոնք ուղղված են նրանց, ովքեր կմասնակցեն թաղման արարողությանը:

Նշվել է, որ և թաղման վայրը գաղտնի կպահվի, իսկ արարողությունը տեղի կունենա հարմար ժամանակ:

«Հեզբոլլահ»-ը սեպտեմբերի 28-ին հաստատել է Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան լուրը: Դրանից հետո Իսրայելը ներխուժել է Լիբանանի տարածք և ցամաքային գործողություն սկսել, որը մինչև այժմ շարունակվում է: