Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրա...

Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։

Օրերս Պուտինը ներկայացրել էր Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները, որոնք, սակայն, Կիևը մերժել է։ Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում: