Նարիշկինը հայտնել է ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջև «հազվա...

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջև շարունակվում են խորհրդակցությունները, որոնք «հազվադեպ, բայց կանոնավոր բնույթ են կրում»։

«Պրոֆեսիոնալ երկխոսությունը, սկզբունքորեն, օգտակար է, այդ թվում՝ միջազգային լարվածությունը նվազեցնելու և երկրների միջև թյուրիմացությունները վերացնելու համար»,- ասել է Նարիշկինը «Ազգային անվտանգություն» ամսագրին տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում «Ինտերֆաքսը»։

«Սակայն պետք է խոստովանեմ, որ մեր ամերիկացի և այլ գործընկերներին, անգամ նման գործնական առերես զրույցի ժամանակ, չի հաջողվում ազատվել գաղափարական կլիշեների օգտագործումից»,- ասել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Նարիշկինը հավելել է, որ չի բացառում, որ «Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության  նպատակների իրականացմանը համընթաց, իրավիճակը կարող է փոխվել»