ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ փոխնախարարը հայտնել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրելու։ Նա հայտնել էր նաեւ, որ հրաժարականը պայմանավորված է պատերազմով, Արցախով, կորուստներով: