Կառավարությունը հաստատել է Հովհաննես Հովհաննի...

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կշարունակի կառավարել բուհը։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ռեկտորի ընտրության արդյունքները։

Նշենք, որ նա եղել է միակ թեկնածուն, որը համալսարանի ռեկտորն է եղել նախորդ շուրջ 5 տարիներին։ Մինչև ռեկտոր ընտրվելը մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ այդ պաշտոնում նշանակվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո։

Հովհաննիսյանն այսօր ներկա է եղել կառավարության նիստին։