Պուտինի հետ հանդիպումը հիմք է դրել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հաջող գագաթնաժողովի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինն այստեղ կժամանի մի փոքր ավելի ուշ։ Մենք կունենանք եռակողմ հանդիպում, ինչպես որ այն անվանում են։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը։ Մենք հենց նոր կարճ հանդիպում ունեցանք նախագահ Պուտինի հետ՝ դրա համար հիմք դնելու նպատակով, և կարծում եմ, որ մեզ մոտ, հնարավոր է, ստացվի հաջող հանդիպում», - ասել է պետության ղեկավարը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։



