Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը հանդիպե...

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին: