Նամակ եմ ստացել, որ ինձ սպшնելու են․ Գևորգ Պա...

Իմ սոցիալական ցանցերի գրառումների տակ բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում, որ «քեզ պետք է սպանել, գնդակահարել, մեքենադ պայթեցնել։ Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Երևի մենք էլ ենք մեղավոր, երևի բոլոր այդ դեպքերի վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- նշել է նա։

Պապոյանը կոչ է արել զգոն լինել՝ նշելով, որ իրավապահ համակարգը պետք է նաև հանցագործությունները կանխարգելող միջոցներ ձեռնարկի։ Նա վստահեցրել է, որ իշխանությունները դատապարտում են բռնության ցանկացած դրսևորում։

Նշենք, որ գիշերը իր տան բակում սպանվել է Փարաքար համայնքի ըննդիմադիր ղեկավար, 42-ամյա Վոլոդյա Գրիգորյանը։ Նա «Ապրելու երկիր» խմբակցության անդամ է եղել, որը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից։ 2021-2025 թվականներին Գրիգորյանը եղել է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը՝ Փարաքարի ավագանու կազմում։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Վոլոդյա Գրիգորյանը, որպես ընդդիմադիր թեկնածու Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում կայացած տեղական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նկատմամբ։