Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Ս...

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սևանա լճից ջրառի վերջին տվյալները:

«Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»: