
Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ դասալքություն հրահրելու և պետական սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով գլխավոր դատախազությանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել նաև Պետական անվտանգության վարչության պետի նախկին տեղակալի նկատմամբ՝ նրան դատապարտելով 10 տարվա ազատազրկման:
Հետագայում նախկին նախագահը ՌԴ ԶՈւ աջակցությամբ որոշում է կայացրել վերջնականապես լքել Ուկրաինան։ Գտնվելով Սևաստոպոլի Կազաչյա ծոցի տարածքում գտնվող ՌԴ Սևծովյան նավատորմի զորամասի տարածքում, նա դրդել է Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության վարչության զինծառայողներին, որոնք ապահովում էին նրա անձնական անվտանգությունը, լքել Ուկրաինան և մեկնել Ռուսաստան», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահի համար սա առաջին դատապարտումը չէ. 2019 թվականի հունվարին նա պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Ներկայում Յանուկովիչը գտնվում է ՌԴ-ում: