Նախիջևանում ջրի պակասը մեծ ռիսկ և սպառնալիք է...

Նախիջևանում ջրի պակասը մեծ ռիսկ և սպառնալիք է ստեղծել։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական ​​գործակալության փոխնախագահ Իլհամ Բայրամովը:

Նա նշել է, որ դա շատ լուրջ է զգացվում։

«Առաջիկա տարիներին Նախիջևանում կշարունակվեն ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման նախագծերը»,-ասել է նա: