Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակմա...

Իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Նախիջևանի օդանավակայանի հարակից դպրոցներից տարհանվել են ուսուցիչներն ու աշակերտները։ Այս մասին Report-ին հայտնել են Նախիջևանի կրթության նախարարությունից։

Գերատեսչությունից նշել են, որ տվյալ տարածքում գտնվող երկու դպրոց է տարհանվել։ «Տարհանումը իրականացվել է աշակերտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,– հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նախիջևանի օդանավակայանի վրա։