Մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնել է, որ այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում:




