Նախատեսում ենք բուհերի ուսման վարձի փոխհատուց...

Մենք նախատեսում ենք բուհերի ուսման վարձի փոխհատուցման համակարգ ներդնել։ Այս մասին ապրիլի 15-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա ընդգծել է, որ դա վերաբերում է պատշաճ առաջադիմություն ունեցող ուսանողներին: «Մոտ ժամանակներս նախագիծը կներկայացվի քննարկման, սպասվում են լայնածավալ փոփոխություններ», - նշել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ բարձրագույն կրթությունը լինի հասանելի, կարևոր է նաև ոչ միայն բուն ուսուցումը, այլև այն, թե ինչ են սովորում ուսանողները: