«Ուռուցքաբանական կենտորում չի հայտնաբերվել ոչ մի չարաշահում, ոչ մի յուրացում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը։
«Երեկ Տանանյանը ցույց տվեց, որ ուռուցքաբանականում ոչ մի խոչընդոտ չի եղել, և դեռ ավելին։ Դրանից հետո Թորոսյանը օտարերկրյա ներդրողին հանձնել է շատ կարևոր մի ոլորտ՝ ճառագայթային բժշկությունը, որը մեր երկրի համար ստրատեգիկ նշանակություն ունի։ Թող իրավապահները պարզեն, թե այնտեղ ինչ է կատարվել և ինչու են մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր։ Պետք է նաև հասկանալ, թե տարվա սկզբին պետպատվերի բաշխումն անելիս ինչ չափորոշիչներով է առաջնորդվել նախարարը, որ իր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ և ՀՏ ծառայություններ, կրկնապատկեցիք, մոտավորապես սարքելով 2.7 մլրդ։ Ինչու մասնավոր կենտրոնին մեկ մլրդ-ով ավելացրիք պետպատվերը, մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը մեկ մլրդ-ի չի հասնում»,-ասաց Թամամյանը։



