Նախագահը Կոլումբիայի ԱԳ նախարարի հետ մտքեր է...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ջիլբերտո Մուրիլլոյի հետ:Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվացնելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի և Կոլումբիայի փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հեռանկարների շուրջ:

Կողմերը նշել են, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի կարող լինել տարբեր ոլորտներում փոխգործակցության մեկնարկի համար, առավել ևս այն պարագայում, երբ Հայաստանը բարեկամական հարաբերություններ և ռեզիդենտ դեսպանություններ ունի լատինաամերիկյան աշխարհամասի մի շարք երկրներում:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Կոլումբիայի կողմից սեղմ ժամկետում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովը պատշաճ հյուրընկալելու և անցկացնելու ուղղությամբ տարված աշխատանքները: