Նախագահն անհամբերությամբ Է սպասում այնտեղ՝ ՄԱ...

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը մասնակցելու ընթացքում քննարկել այդ թվում պարենային անվտանգության թեման: Այդ մասին,  սեպտեմբերի 6-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Նախագահն անհամբերությամբ Է սպասում այնտեղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ժամանելու հնարավորությանը: Անշուշտ, ՄԱԿ-ի համար օրակարգում շատ շատ բան կա, ներառյալ պարենային անվտանգությունը: Դուք կտենեք, որ պարենային անվտանգությունն, իհարկե, կդառնա այն հարցը, որի մասին կխոսի նախագահը»,- նշել Է ԱԱԽ-ի աշխատակիցը: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սպիտակ տունը, Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ընդհանուր քաղաքական քննարկման կմեկնի սեպտեմբերի 18-ին: Պլանավորվում Է, որ Նյու Յորքում նրա մոտ հիմնական միջոցառումները կկայանան սեպտեմբերի 19 – 20-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: