Նախագահի աշխատակազմը 300-ից ավելի մլն դրամ է...

2018 թվականի ընացքում Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից իրականացված գործադիր իշխանության և հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագրի շրջանակնում տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազար դրամ: Տնտեսումները կազմել են շուրջ 303 մլն դրամ, այսօր ԱԺ-ում շարունակվող Բյուջե 2018-ի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, 194 մլն դրամ տնտեսվել է աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների հաշվին, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսումները կազմել են 28 մլն դրամ, արտասահմանյան գործուղումների մասով`43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային, կենցաղային նյութերի մասով`12 մլն դրամ և այլն:

Տարասյանը տեղեկացրեց, որ ամանօրի միջոցառումները նախագահի նստավայրում փոխարինվել են սոցիալական ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկատներին և բանակին անհրաժեշտ օգնություն տրամադրելուն: