Թրամփը Բայդենի դիմանկարը փոխարինել է նրա ստորագրության լուսանկարով:
«Նախագահական փառքի ուղու» կադրերը X-ում հրապարակել է Թրամփի օգնական Մարգո Մարտինը։
Տարածված տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախկին առաջնորդների, այդ թվում՝ Բարաք Օբամայի դիմանկարների շարքում այժմ կա Բայդենի ստորագրությամբ սարքի լուսանկար։ Լուսանկարին կից գրված է Բայդենի անվան սկզբնատառերը և նախագահության ժամանակահատվածը՝ 2021-ից 2025 թվականները։



