Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավո...

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, օգոստոսի 3-ին տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները: