Նախագահ Խաչատուրյանն ու քաղաքաշինության կոմիտ...
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:
 
Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:
 
Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի, գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը: