Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀԿ-ում ՀՀ ներ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նաիրի Պետրոսյանին ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Նաիրի Պետրոսյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)»։