Մյունխենում տղամարդը կրակ է բացել Իսրայելի հյ...

Մյունխենում տղամարդը կրակ է բացել Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ, ոստիկանները պատասխան կրակ են բացել ու վիրավորել նրան, հայտնում է euronews.com-ը:

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների մեծաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ և ոստիկանական ուղղաթիռներ։

Իսրայելցի դիվանագետները հայտնել են, որ գլխավոր հյուպատոսությունն այդ ժամանակ փակ է եղել։